🔍
Regulation of blood pressure with baroreceptors | NCLEX-RN | Khan Academy - YouTube
Channel: khanacademymedicine
[0]
Եկեք խոսենք արյան ճնշման հոմեոստազի մասին,
[3]
հոմեոստազը նշանակում է հավասարակշռություն:
[8]
Բայց ինչպե՞ս է, որ մեր մարմինը կարողանում է հավասարակշռություն ստեղծել
[12]
մեր արյան ճնշման համար:
[14]
Ահա սա մեր սիրտն է, և մենք տեսնում ենք դրանից դուրս եկող աորտայի ճյուղերը:
[19]
Ես չեմ նկարի այդ ճյուղերը ամեն անգամ, բայց այս անգամ օգտակար է տեսնել դրանք:
[25]
Ահա ձախ ճյուղավորված զարկերակը,
[28]
որը գնում է դեպի ձախ թև:
[30]
ԵՎ ահա այստեղ տեսնում ենք ձախ քներակային զարկերակը:
[35]
Կրկին ես գրում եմ ձախ և աջ այն մարդու տեսանկյունից, ում սիրտն է սա:
[41]
Ահա այստեղ դուք տեսնում եք աջ քներակային զարկերակը
[44]
և աջ ճյուղավորված զարկերակը:
[46]
Սա աջ թև գնացող արյունն է:
[49]
ԵՎ ահա տեսնում ենք աջ պարանոց գնացող արյունը:
[55]
Եթե նայեք աջ քներակին
[58]
կտեսնեք, որ այն ուռչում է հենց այստեղ,
[60]
իրականում երկու կողմերն էլ ուռչում են,
[62]
և դրանք ուռչում են հենց ճեղքվելուց առաջ,
[64]
այսպիսով այդ ուռուցիկությունը կոչվում է
[68]
քներակային սինուս:
[71]
Այդպես ենք անվանում, որովհետև սինուսը
[76]
ինչ-որ խոռոչ է:
[77]
Սա աջ քներակային սինուսն է
[80]
և սա ձախ քներակային սինուսն է:
[84]
Մյուս տեղը, որի մասին ուզում եմ խոսել աորտայի աղեղն է,
[88]
որը հենց այստեղ է:
[89]
Այս երեքը` երկու քներակային սինուսները և աորտայի աղեղը
[94]
շատ հետաքրքիր են և իսկապես
[96]
շատ կարևոր են`
[98]
հասկանալու համար, թե ինչպես է մեր մարմինը կարողանում հավասարակշռություն ստեղծել
[103]
մեր արյան ճնշման մեջ:
[105]
Վերևում ես նկարեցի քներակային սինուսի մոտավոր տարբերակը,
[109]
իսկ ներքևում աորտայի աղեղն է:
[113]
Եթե դուք նայեք մանրադիտակի տակ ավելի մոտիկից,
[115]
կտեսնեք նյարդային վերջավորություններ անոթի արտաքին շերտի վրա:
[120]
Այս նյարդային վերջավորությունները
[122]
միանում են իրար և ձևավորում են նյարդ,
[126]
և սրանք քներակային սինուսի վրա կատարում են նույն գործառույթը:
[132]
Այս նյարդային վերջավորությունները հիմնականում ուղարկում են 2 մեծ նյարդեր, որոնք դուրս են գալիս:
[136]
Դրանք ուղարկում են տեղեկություն այն մասին, թե ինչ է կատարվում արյան անոթում,
[140]
մասնավորապես անոթի ձգվածության մասին:
[143]
Այսպիսով, երբ արյունը հոսում է այս անոթի միջով՝
[147]
քներակային սինուսի,
[147]
կամ երբ հոսում է աորտայով
[150]
անոթի պատը լայնանում է,
[154]
և երբ այն լայնանում է, այս նյարդերը,
[157]
դրանք իրականում կոչվում են բարոընկալիչներ,
[160]
բարո նշանակում է ճնշում,
[163]
և այս ընկալիչները ճնշման համար են,
[165]
այս բարոընկալիչները զգում են
[170]
ձգվածության ազդեցությունները:
[173]
Դրանք նյարդով ուղարկում են ազդանշան,
[177]
որը ուղեղին հաղորդում է ինչքան ձգվածություն է տեղի ունեցել:
[181]
Այսինքն, եթե սա ուղեղն է,
[186]
և այստեղ միջին ուղեղն է,
[189]
այս նյարդային վերջավորությունները իրականում գալիս են այստեղ
[197]
և հաղորդում են ուղեղին տեղեկատվություն
[202]
այն մասին, թե ինչքան է ձգվածությունը այս անոթներում:
[209]
Հիմա գիտենք, որ ինչքան մեծ է ճնշումը անոթներում, այնքան ավելի շատ դրանք կձգվեն:
[213]
Այսպիսով, եկեք քննարկենք այս օրինակով:
[215]
Ենթադրենք, որ այստեղ կա արյան ճնշում:
[217]
ԵՎ արյան ճնշումը 115/75 է:
[225]
Կանաչով գործողության պոտենցիալն է րոպեում:
[237]
Երբ արյան ճնշումը 115/75 է,
[243]
այս նյարդերը ստանում եմ ձգվածության որոշակի չափ:
[248]
Դրանք պատրաստվում են ուղարկել ազդանշան,
[251]
ոչ միայն մեկ ազդանշան, այլ կարող են ուղարկել բազմաթիվ ազդանշաններ:
[254]
Ենթադրենք դրանք ուղարկում են 10 ազդանշան:
[260]
Նկարում եմ դրանք այստեղ:
[262]
5, 6, 7, 8, 9, 10 մեկ րոպեում:
[270]
Պատկերացրեք երկու նյարդերն էլ իրականացնում են այդ:
[273]
Դրանք ուղարկում են 10 ազդանշան 1 րոպեում:
[276]
Ասենք թե դա շատ նորմալ թիվ է:
[279]
ԵՎ սա ժամանակի ընթացքում դառնում է իմ ուղեղի նորմալ վիճակը:
[285]
ՈՒղեղը սկսում է ենթադրել, որ եթե 10 գործողության պոտենցիալ տեղի է ունենում 1 րոպեում,
[291]
ուրեմն դա բավականին նորմալ է ինձ համար:
[294]
ՈՒղեղը համարում է սա որպես իմ սովորական վիճակ:
[298]
Հիմա, եթե իմ ճնշումը բարձրանա,
[300]
ենթադրենք ես քննությունից ուշանում եմ,
[302]
կամ ինչ-որ բան ինձ շատ անհանգստացնում է,
[306]
և իմ ճնշումը դառնում է 140/90,
[310]
ապա ես ունեմ հիպերտոնիա:
[312]
ԵՎ սա իմ նոր ճնշումն է, որը նորմալից ավելի բարձր է:
[321]
Իմ մարմինը կգրանցի դա:
[324]
ԵՎ իմ նյարդերը կսկսեն ուղարկել, ենթադրենք, 30 ազդանշան րոպեում:
[328]
Այսպիսով, եթե դրանք ուղարկում են 30 ազդանշան րոպեում,
[332]
ապա իմ մարմինը մտածում է, կամ իմ ուղեղը մտածում է. սա նորմալից բարձր է:
[336]
Այսինքն, սա բարձր է:
[339]
Սա ընդունվում է որպես բարձր:
[342]
Մյուս կողմից, ենթադրենք, դուք գիտեք, որ ես կտրել եմ մատս և կորցրել եմ շատ արյուն,
[350]
իմ արյան ճնշումը սկսում է իջնել:
[354]
Անոթիս ձգվածությունը կնվազի,
[357]
այսինքն այն կուղարկի րոպեում ավելի քիչ գործողության պոտենցիալ:
[360]
Հնարավոր է, ընդամենը 7 ազդանշան րոպեում:
[362]
ԵՎ նորից, իմ միջին ուղեղը կստանա րոպեում 7 կանաչ փոքր սլաքներ:
[367]
7 գործողության պոտենցիալ րոպեում:
[369]
ԵՎ ուղեղը կմտածի. սա շատ տարօրինակ է, սրանից առաջ այն 10 ազդանշան էր րոպեում:
[376]
Սա ներկայացնում է արյան ճնշման անկումը:
[381]
Հիմա, մեզ մոտ բարձր արյան ճնշումը վարդագույնով է և ցածր արյան ճնշումը՝ կապույտով:
[387]
Այսպիսով ի՞նչ կարող է անել ուղեղը հավասարակշռություն ստեղծելու համար:
[393]
Եկեք գրենք դա այստեղ:
[395]
Եկեք գրենք պատասխան:
[402]
Մարմինը ունի մի քանի միջոցներ:
[406]
ԵՎ դրանք հիմնականում ամփոփվում են ինքնավար նյարդային համակարգում:
[414]
Ինքնավար նյարդային համակարգը ունի երկու հիմնական ճյուղեր,
[421]
կամ երկու բաժիններ, եկեք ասենք բաժիններ:
[424]
Մեկը կոչվում է սիմպատիկ բաժին,
[432]
և մյուսը կոչվում է պարասիմպատիկ:
[437]
Սրանք շատ նման բառեր են, բացի պարա- մասնիկից:
[444]
ԵՎ ես ուզում եմ, որ դուք հիշեք հիմա, որ գոյություն ունի բանաձև:
[448]
ԵՎ ես պատրաստվում եմ գրել այդ բանաձևը այստեղ՝ հիշեցնելու համար, որ ճնշումը հավասար է հոսք անգամ դիմադրություն:
[457]
Նաև ցանկանում եմ հիշեցնել, որ հոսքը, այս մեկը հենց այստեղ,
[463]
հավասար է արյան սիստոլային ծավալ անգամ սրտի հաճախություն:
[470]
Այսինքն եթե իմ մարմինը կարող է անել ցանկացած գործողություն արյան սիստոլային ծավալը բարձրացնելու համար,
[475]
կամ սրտի հաճախությունը, կամ դիմադրությունը, ուրեմն իմ ճնշումը կբարձրանա:
[481]
ԵՎ հակառակը, եթե ես կարող եմ նվազեցնել արյան սիստոլային ծավալը, կամ սրտի հաճախությունը, կամ դիմադրությունը, ապա իմ ճնշումը կիջնի:
[485]
Լավ:
[486]
Սիմպատիկ բաժինը ազդում է սրտի և անոթների վրա:
[494]
Սիրտը և մարմնի արյան ամբողջ անոթները,
[499]
ոչ միայն քներակային սինուսը կամ աորտայի աղեղը, ես խոսում եմ արյան ամբողջ անոթների մասին:
[506]
Այսպիսով սիմպատիկ բաժինը սրտի դեպքում արագացնում է սրտի հաճախությունը
[515]
և արագացնում է արյան սիստոլային ծավալը:
[521]
Իսկ պարասիմպատիկը իրականացնում է հակառակը:
[523]
Այն դանդաղեցնում է սրտի հաճախությունը և արյան սիստոլային ծավալը,
[527]
և ձևը, որով իրականացնում են դա:
[528]
Սրտի հաճախությունը կառավարվում է մեկ րոպեում զարկերի քանակով,
[533]
ակնհայտ է, որ դա սրտի հաճախությունն է:
[535]
Սիմպատիկը խթանում է սիրտը կառավարող բջիջներին աշխատել ավելի արագ:
[541]
Պարասիմպատիկը կդանդաղեցնի այդ բջիջների աշխատանքը:
[544]
Արյան սիստոլային ծավալի համար սիմպատիկը խթանում է սրտին կծկվել ավելի ուժեղ,
[549]
և ապա դու ամեն կծկման ժամանակ ունենում ես հորդող արյան ավելի մեծ ծավալ:
[556]
Պարասիմպատիկը սրտին ստիպում է քիչ ուժգնությամբ աշխատել, այսինքն ամեն կծկման ժամանակ դու ունես հորդող արյան ավելի քիչ ծավալ:
[563]
Սիմպատիկը վերջնականապես պատճառում է անոթասեղմում:
[571]
Ինչպես կռահում եք, պարասիմպատիկը կատարում է հակառակը:
[576]
Այսինքն այն առաջացնում է անոթալայնում:
[580]
Անոթասեղմումը և անոթալայնումը ցույց են տալիս զարկերակը բացվում է, թե փակվում:
[589]
Սիմպատիկի դեպքում զարկերակները և զարկերակիկները, հիմնականում զարկերակիկները, դառնում են ավելի փոքր:
[596]
ԵՎ երբ դրանք փոքրանում են, մեծանում է դիմադրությունը:
[601]
Պարասիմպատիկի դեպքում զարկերակիկները ավելի են մեծանում, լայնանում,
[607]
և դրա հետևանքով դիմադրությունը նվազում է:
[610]
Արագ հայացք նետելով հավասարմանը, որը ես գրել եմ աջ կողմում ձեզ համար,
[615]
դուք կարող եք տեսնել, որ սիմպատիկը անում է ամեն ինչ ճնշումը բարձրացնելու համար:
[622]
Այսպիսով, եթե դու ունես նորից 140/90 ճնշում, ապա տեղի կունենա հետևյալը.
[629]
քո մարմինը կհամարի դա բարձր ճնշում և կփորձի պարասիմպատիկը ակտիվացնել:
[639]
Այն կակտիվացնի ամբողջ պարասիմպատիկ նյարդերը:
[644]
ԵՎ եթե քո ճնշումը ցածր է, ասենք 90/60, ապա մարմինը կակտիվացնի բոլոր սիմպատիկ նյարդերը:
[655]
Տեսնում ե՞ք ինչպես է աշխատում:
[657]
Իհարկե, եթե քո ճնշումը ասենք 115/75 է, և բարոընկալիչները ուղարկում են 10 ազդանշան րոպեում,
[664]
ապա ոչ մի պատասխան տեղի չի ունենա:
[672]
Քանի որ մարմինը մտածում է. ամեն ինչ արդեն հավասարակշռված է, անելու ոչինչ չկա:
[676]
Ահա այսպես է մարմինը կարողանում արագ ձևով կառավարել արյան ճնշումը:
[681]
Սա վերջին կետն է, որ ուզում եմ ներկայացնել,
[683]
որ մուտքը այստեղ, այս բարոընկալիչները, սրանք նյարդեր են
[690]
և ինքնավար նյարդային համակարգը, բացահայտորեն սրանք ևս նյարդեր են:
[694]
Այսպիսով, ներս գնացող տեղեկությունը բարոընկալիչներն են, դուրս գնացող տեղեկությունը ինքնավար նյարդային համակարգն է:
[701]
Այս ամեն-ինչը տեղի է ունենում արագորեն:
[703]
Այս ամենը շատ արագ է:
[706]
ԵՎ երբ ասում եմ արագ, ես խոսում եմ վայրկյանների, րոպեների մասին:
[711]
Վայրկյաններից րոպեների ընթացքում այս պատասխանը կարող է տեղի ունենալ:
[718]
Այսպիսով,հրաշալի օրինակ է այն, թե ինչպես կարող է քո մարմինը վերցնել տեղեկություն այսքան արագ և պատասխանել այսքան արագ`
[724]
օգնելու պահել արյան ճնշումը հավասարակշռված:
Most Recent Videos:
You can go back to the homepage right here: Homepage





